Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat (1)
A A
Սպորտ

«Փյունիկի» ֆուտբոլիստը համալրեց Երևանի «Արարատի» կազմը

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել 25-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանի հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Երիտասարդ ֆուտբոլիստը Բարձրագույն խմբում հանդես գալու հսկայական փորձ ունի։ Նա 2012-2015 թվականներին խաղացել է «Միկայի» կազմում, իսկ 2015-ից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը հանդես է եկել «Փյունիկում»։ Մասնակցել է 190 հանդիպման և դարձել  21 գոլի հեղինակ:

«Արարատ» տեղափոխվելու որոշումը կայացրեցի այն բանից հետո, երբ զրուցեցի գլխավոր մարզչի և ակումբի ղեկավարության հետ և հասկացա, որ նրանք ցանկանում են, որ դառնամ  թիմի մասնիկը։ Թիմին միանում եմ լավ ակնկալիքներով և կփորձեմ առավելագույնս օգտակար լինել, որպեսզի հասնենք հաջողության», - նշել է Ալիկ Առաքելյանը «Արարատի» հետ պայմանագիրը ստորագրելուց հետո։

Ալիկ Առաքելյանը նաև 16 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, մեկ խաղ` ազգային հավաքականում: