Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա զոհրաբյան
A A
Քաղաքականություն

Այն, որ ՔՊ-ն կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ․ Արա Զոհրաբյան

«Զարթոնք» կուսակցության առաջին համար Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Այն, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը նորաստեղծ միավոր էր, խիստ սահմանափակ ռեսուրսներով, և շանսերը բարձր չէին այս գերլարված մրցապայքարում, հասկանալի է, բայց որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող էր 680.000 քվե ստանալ, հասկանալի չէ:
Ստացվում է, որ «ժողովուրդն» ընտրեց հայհոյանքը, ագրեսիան, թշնամասիրությունը և պարտությունը: Ազգային արժեհամակարգը, ազգային արժանապատվությունը և հայրենիքի անվտանգությունը տեղ չգտան «ժողովրդի» սրտում:
 
Բնական է, որ արժանանալու ենք մեր ընտրության հետևանքներին: 2018թ. ընտրությունը բերեց 2020թ. պատերազմ և պարտություն, իսկ 2021թ. ընտրությունը մեզ բերելու է նվաստացում և կորուստներ:
Այս ընտրությունների կազմակերպման ընթացքում ձեռք բերեցի գաղափարական ընկերներ, անշահախնդիր թիմակիցներ, վերաարժևորեցի շրջապատս, և ավելի ու ավելի համոզվեցի, որ պետք է պայքարել, պետք է արթնացնել մեր քնած արժեհամակարգը, ու միայն հետևողական գործունեությամբ կարող ենք վերականգնել մեր ազգային դիմադրողականությունը:
 
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմակիցներին, մեր ընտրողներին և բոլոր այն մարդկանց, որ մեր կողքին մնացին:
Հ.Գ. Ընտրախախտումներին կանդրադառնանք լրացուցիչ: