«Փյունիկը» զրկվեց
Մբոլայի տրանսֆերային հերոսապատումն ավարտվեց (Mbola transfer saga ends),-գրում է զամբիական Chronicle թերթը: Իսկ խոսքը Երեւանի «Փյունիկի» զամբիացի ֆուտբոլիստ Էմանուել Մբոլայի մասին է:
Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, ՖԻՖԱ-ն չեղյալ է ճանաչել «Փյունիկի» կնքած պայմանագիրը Էմանուել Մբոլայի հետ, քանի որ ֆուտբոլիստն այդ ժամանակ անչափահաս է եղել (մինչեւ 17 տարեկան), իսկ դա ՖԻՖԱ-ի կանոնակարգի խախտում է:
Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջորջ Կասենջելեն այդ կապակցությամբ ասել է, որ Էմանուել Մբոլան այժմ համարվում է Կոնգոյի ԴՀ «Մազեմբե» ակումբի ֆուտբոլիստը, որի հետ մեկ տարվա օրինական պայմանագիր ունի:
Ի դեպ, ըստ զամբիական լրատվամիջոցների, «Փյունիկի» նախկին պաշտպանը օգոստոսի վերջին կրկին փորձաշրջան է անցել Լոնդոնի «Արսենալում» եւ առաջիկա ձմռանը հավանաբար կտեղափոխվի հենց այդ ակումբ: