Գնիր տոմս, երթեւեկիր` անվճար
2012 թ ամառային օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կմեկնարկի 2011 թվականի գարնանը: Խաղերի կազմակերպիչների որոշմամբ` դրանց տերերը մրցումների օրը կարող են անվճար օգտվել Լոնդոնի հասարակական տրանսպորտից:
Անգլիայի մայրաքաղաքը բավական լրջորեն է պատրաստվում օլիմպիական խաղերին: Մասնավորապես, Javelin ընկերությունը պատրաստվում է շահագործման հանձնել արագընթաց գնացքի նոր գծեր, ինչը երկրպագուներին հնարավորություն կտա քաղաքի ծայրամասերից 7 րոպեում հասնել կենտրոնում գտնվող օլիմպիական այգի: Վերջինս բաղկացած է բազմաթիվ մարզակառույցներից եւ օրական կարող է ընդունել 180 հազար մարզասեր:
Օլիմպիական խաղերի կազմակերպիչների հաշվարկով` բացման արարողությունը ուղիղ եթերով դիտելու հնարավորություն կունենան 4 միլիարդ հեռուստադիտողներ: Հայտնի նկարիչ Անիշ Կապուրը օլիմպիական այգու համար պատրաստում է 115 մ բարձրություն ունեցող հսկա քանդակ, որը 22 մետրով բարձր կլինի Նյու Յորքում գտնվող «Ազատություն» կոթողից: