Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro
A A
Սպորտ

Եվրո-2020, 10-րդ օր․ Իտալիան ու Ուելսը կորոշեն հաղթողին, իսկ Շվեյցարիան ու Թուրքիան՝ հետնապահին

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության խմբային փուլում այսօր իրենց վերջին հանդիպումները կանցկացնեն A խմբի թիմերը։ Իտալիայի հավաքականը, որը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սեփական դաշտում կընդունի իրեն անմիջապես հետապնդող Ուելսի ազգային թիմին։

Կողմերը գործնականում ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում, պարզապես դեռ պարզ չէ, թե նրանցից որը կգրավի 1-ին տեղը։ Դրա համար իտալացիներին հարկավոր է չպարտվել, իսկ ուելսցիները պետք է անպայման հաղթանակ տանեն։ Նախկինում կողմերի միջև կայացած 9 հանդիպումներից 7-ում հաղթանակ է տոնել Իտալիան, իսկ երկուսում՝ Ուելսը։ Վերջին երկու խաղում թիմերը փոխանակվել են հաղթանակներով։

Զուգահեռ ընթացող խաղում միմյանց հետ կհանդիպեն Շվեյցարիայի և Թուրքիայի ընտրանիները։ Փլեյ- օֆֆ մտնելու համար կողմերին անհրաժեշտ է միմիայն հաղթանակ, ընդ որում թուրքերին՝ գերխոշոր հաշվով։ Ոչ-ոքիի դեպքում երկուսն էլ կավարտեն ելույթներն առաջնությունում։ Շվեյցարիայի և Թուրքիայի ընտրանիները նախկինում հանդիպել են 15 անգամ։ Շվեյցարացիները տարել են 4, իսկ թուրքերը՝ 8 հաղթանակ։ Վերջին երկու հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է Թուրքիայի հավաքականին։ Այսօրվա խաղերը տեղի կունենան ժամը 20։00-ին։