Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ․ Սերժ Սարգսյանը քվեարկեց (տեսանյութ)

 
ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր թիվ 29/45 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը:
Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե հանուն ինչի՞ է քվեարկել՝ նախագահ Սարգսյանն ասել է.
 
«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել:
Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»:
 
Նկատենք, որ քվեարկության ժամանակ այս անգամ ևս Սերժ Սարգսյանի մատնահետքը սարքը չճանաչեց, ինչից հետո աշխատակիցը խնդրեց մոտեցնել մյուս ձեռքի մատը։ Կրկին չստացվեց ու այդպես նա ստիպված եղավ գրեթե բոլոր մատները տեղակայել համապատասխան հատվածում ու մատնահետք տալ։ Այդ ընթացքում ներկաներից մեկը հարցրեց՝ չի ճանաչու՞մ։ Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ոչ ու հավելեց՝ հատուկ է արվում։ Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ ևս նման դեպք էր արձանագրվել։