Նահանջ
ՖԻՖԱ-ի հրապարակած ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ազգային թիմը զբաղեցնում է 105-րդ տեղը։ Օգոստոս ամսվա համեմատ մեր ընտրանին նահանջել է 9 աստիճանով:
Նշենք, որ այդ ժամանակահատվածում Հայաստանի հավաքականը ընկերական խաղում պարտվել էր Իրանի ընտրանուն (1:3), Եվրո-2012-ի ընտրական փուլի առաջին խաղում զիջել էր Իռլանդիային (0:1), իսկ երկրորդում` ոչ-ոքի խաղացել Մակեդոնիայի հետ (2:2)։
Հայաստանի ընտրանու առաջիկա մրցակից Սլովակիայի հավաքականը առաջադիմել է 11 աստիճանով եւ այժմ գտնվում է 16-րդ հորիզոնականում: Բարձրացել է նաեւ Իռլանդիայի վարկանիշը, իսկ ահա Հայաստանի մյուս մրցակիցներ Ռուսաստանն ու Մակեդոնիան մեր թիմի նման նահանջ են ապրել:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը: