Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

Իսպանիան ու Լեհաստանը ոչ-ոքի խաղացին և մնացին 3-4-րդ տեղերում. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության 2-րդ տուրի վերջին մրցավեճում Իսպանիայի հավաքականը Սևիլյայում ոչ-ոքի խաղաց Լեհաստանի ընտրանու հետ:

Հանդիպման 25-րդ րոպեին Ալվարո Մորատան առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 54-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրեց հաշիվը` 1:1:

Իսպանիայի ընտրանին այս ոչ-ոքիից հետո վաստակեց 2 միավոր և մնաց 3-րդ տեղում: Լեհաստանը առաջին միավորը ձեռք բերեց և առայժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Այս խմբում 3-ական միավորով աղյուսակը գլխավորում են Շվեդիայի և Սլովակիայի հավաքականները:

 

------------------------------

Խաղի վիճակագրություն

 

Իսպանիա - Լեհաստան

69 % - Գնդակի տիրապետում - 31 %

12 - Հարվածներ - 5

26 -  Խախտումներ - 22

7 - Անկյունայիններ - 1

1 - Խաղից դուրս - 2