Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ. Փարիզի մրցաշար

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկել է արագ շախմատի միջազգային խոշոր մրցաշար, որին մասնակցում են 10 գրոսմայստեր, այդ թվում Լևոն Արոնյանը:

Մեր շախմատիստն առաջին տուրում հանդիպեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Լևոն արոնյանը հավերժական շախի միջոցով սպիտակներով խաղացող մրցակցին ստիպեց հաշտություն կնքել: Այնուհետև նա միավորը կիսեց աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանայի հետ, ապա հաղթեց ֆրանսիացի Էտյեն Բակրոյին: Չորրորդ պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, իսկ 5-ում պարտվեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ Յան Նեպոմնյաշչուն: Օրվա վերջում մեր շախմատիստը միավորը կիսեց Վեսլի Սոյի հետ:

Կայացած 6 տուրից հետո աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Կարուանան, Նոպեմնյաշչին ևՍոն:

Լևոն Արոնյանը 6 միավորով կիսում է 4-8-րդ տեղերը:

Վաղը կկայանան աչագ շախմատի վերջին երեք տուրերը: Այնուհետեև կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը, որն արդեն կանցկացվի երկու շրջանով: