Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+germania
A A
Սպորտ

Գերմանիան վստահ հաղթեց Պորտուգալիային և բարձրացավ 2-րդ տեղ. Եվրո-2020

Ֆուտբոլի ԳերմանԳերմանիան վստահ հաղթեց Պորտուգալիային և բարձրացավ 2-րդ տեղ. Եվրո-2020

իայի հավաքականը Եվրո-2020-ի երկրորդ տուրի խաղում սեփական դաշտում վստահ հաղթեց Պորտուգալիայի թիմին` 4:2:

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց պորտուգալացիների ավագ Քրիշտիանու Ռոնալդուն: Այնուհետև գերմանացիների գրոհների ճնշման տակ հյուրերը հինգ րոպեում երկու անգամ գրավեցին սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Կայ Հավերցը եռապատկեց հաշիվը, իսկ 60-ին Ռոբին Գոսենսը քառապատկեց այն: Մնացած ժամանակում պորտուգալացիներին հաջողվեց ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը:

Այդպիսով, Գերմանիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 3 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ: Պորտուգալիան նույնպես ունի 3 միավոր, սակայն գերմանացիներից կրած պարտության պատճառով այժմ զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը: Այս խմբում աղյուսակը գլխավորում է Ֆրանսիան, որը վաստակել է 4 միավոր:

 

Խաղի վիճակագրություն

Պորտուգալիա  - Գերմանիա

44 % - Գնդակի տիրապետում - 56 %

8 - Հարվածներ - 13

15 -  Խախտումներ - 8

7 - Անկյունայիններ - 3

2 - Խաղից դուրս - 1