Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6-րդը` վարկանիշով

Սպորտ
02338ba636bc01efe38d5a3a0cfa3381

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն իր վարկանիշով 6-րդը կլինի առաջիկայում կայանալիք շախմատի օլիմպիադայում:

Այդ մրցումներում ամենաբարձր վարկանիշ կունենա Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը` 2748,6 միավոր. Այնուհետեւ հաջորդում են Ուկրաինան (2721), Չինաստանը (2688), Հունգարիան (2679,8), Ադրբեջանը (2676,4), Հայաստանը (2673,8), ԱՄՆ (2671,6), Ֆրանսիան (2671,2), Իսրայելը (2663) եւ Հոլանդիան (2654,8):

Կանանց հավաքականներից բոլորից բարձր վարկանիշ ունեն Ռուսաստանի (2525,8), Ուկրաինայի (2487,4), Չինաստանի (2478,6), Վրաստանի (2464,6) եւ ԱՄՆ (2388,6) հավաքականները:

Նշենք, որ շախմատի օլիմպիադային մասնակցելու հայտ են ներկայացրել 158 երկրների տղամարդկանց եւ 119 երկրների կանանց հավաքականները: Շախմատային հերթական օլիմպիադան տեղի կունենա սեպտեմբերի 19-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը, Յուգրայի ինքնավար մարզի մայրաքաղաք Խանտի-Մանսիյսկում: