Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ամերիկացի աթլետը թարմացրել է 31 տարվա վաղեմության համաշխարհային ռեկորդը  (տեսանյութ)

ԱՄՆ ներկայացնող աթլետ Ռայան Կրաուզերը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել գնդի հրում մրցաձևում:

Ինչպես տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները, Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում 28-ամյա մարզիկը ցույց է տվել 23,37 մ արդյունք: Դա 25 սանտիմետրով գերազանցում է համաշխարհային ռեկորդը, որը 1990 թվականին սահմանել էր նրա հայրենակից Ռենդի Բարնսը:

Ի դեպ, Ռայան Կրաուզերն այս տարվա հունվարին արդեն թարմացրել էր գնդի հրման ռեկորդը մարզադահլիճում, այն հասցնելով 22,82 մետրի: