Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Սամուել Սևյանը կրկին լավագույնն է կայծակնային շախմատի մրցաշարում

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր անցկացվել է գրոսմայստեր, Հայաստանի վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված շախմատի կայծակնային անդրանիկ մրցաշարը:Մասնակցելու հայտ էին ներկայացրել 91 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում Հայաստանի լավագույն 11 գրոսմայստերները: 

 

Հետաքրքիր և համառ պայքարից հետո մրցաշարի հաղթող է դարձել ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սևյանը, որը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նրանից կեսական միավորով ետ են մնացել Հայաստանի շախմատիստներ Տիգրան Հարությունյանն ու Շանթ Սարգսյանը: Նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը: 

 

Մրցաշարի լավագույն արդունք ցույց տված շախմատիստուհի է ճանաչվել Մարիամ Մկրտչյանը, որը լրացուցիչ գործակիցներով առաջ է անցել կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանից: Նա արժանացել է հատուկ մրցանակի:

 

Հիշեցնենք, որ Սամուել Սևյանը վերջերս հաղթել էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան առթիվ Երևանում կայացած կայծակնային շախմատի նմանատիպ մրցաշարում: