Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xorvatia
A A
Սպորտ

Խորվաթիան ոչ-ոքի խաղաց Չեխիայի հետ և պահպանեց փլեյ-օֆֆ մտնելու շանսը. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2-րդ տուրի հերթական խաղում Խորվաթիայի հավաքականը Գլազգոյում մրցեց Չեխիայի հետ:

Առաջին խաղակեսի 37-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը VAR համակարգի օգնությամբ 11մ հարված նշանակեց խորվաթների դարպասին, որն անվրեպ իրացրեց Պատրիկ Շիկը: Դա չեխ ֆուտբոլիստի թվով 3-րդ գոլն էր Եվրո-2020-ում:

Երկրորդ խաղակեսի արդեն 2-րդ խորվաթ ֆուտբոլիստներն արդյունավեռ գրոհ կազմակերպեցին և Իվան Պերիշիչը մոտ տարածությունից գրավեց չեխերի դարպասը: Մնացած ժամանակում կողմերը փորձեցին բեկում մտցնել խաղի մեջ և հաղթանակ կորզել, բայց` ապարդյունք: Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 1:1:

Չեպիայի հավաքականը վաստակեց 4 միավոր և սկսեց գլխավորել D խմբի աղյուսակը: Խորվաթիայի հավաքականը վաստակեց առաջին միավորը, որը հնարավորություն է տալիս պայքարել փլեյ-օֆֆի ուղեգրերից մեկի համար:

Այս խմբում այսօր կկայանա տուրի երկրորդ հանդիպումը: Անգլիայի հավաքականը սեփական դաշտում կընդունի Շոտլանդիային:

 

 

Խաղի վիճակագրություն

Խորվաթիա - Չեխիա

 

50 % - Գնդակի տիրապետում - 50 %

11 - Հարվածներ - 11

14 -  Խախտումներ - 7

4 - Անկյունայիններ - 4

1 - Խաղից դուրս - 2