Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը պատասխան կտա մրգերի համար

Սպորտ
b72b13f13220013141c228b00abd5409

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն պատրաստվում է գործ հարուցել Ռուսաստանի հավաքականի երկրպագուների դեմ: Այդ մասին տեղեկացնում է «Սովետսկի սպորտ» թերթը:

Կարգապահական կոմիտեն մանրակրկիտ ուսումնասիրում է ռուս ֆուտբոլասերների պահվածքը սեպտեմբերի 3-ին կայացած Անդորա - Ռուսաստան ընտրական խաղի ժամանակ:

Ըստ ՈՒԵՖԱ-ի ունեցած տվյալների, ռուս ֆուտբոլասերների մի մասը մտել են մարզադաշտի հարեւանությամբ գտնվող մասնավոր այգի եւ այնտեղից քաղած մրգերը նետել են խաղադաշտ: Բացի այդ` Անդորայի լրատվամիջոցների ունեցած տվյալներով, հյուրերը նաեւ ազգայնամոլական վանկարկումներ են արել խաղի ժամանակ:

Այդ խաղի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչն իր զեկուցագրում տեղեկացրել է, որ ռուս ֆուտբոլասերները ճայթրույքներ են օգտագործել, սակայն մյուս միջադեպերի մասին ոչինչ չի նշել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընտրանին հանդես է գալիս ընտրական այն խմբում, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականը: