Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ես ինձ համարում եմ ապագայի մարդ․ Տիգրան Արզաքանցյան (տեսանյութ)

ՀԴԿ վարչապետի թեկնածու  Տիգրան Արզաքանցյանն իրեն համարում է ապագայի մարդ։ Այդ մասին նա ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության եզրափակիչ հավաքին։ Այն տեղի էր ունենում Երևանի կենտրոնում՝ Սուրբ Աննա եկեղեցու մոտ։

Արզաքանցյանն ասաց, որ ժողովուրդը իր ձայնը պետք է նվիրի իրենց․«Որ վաղվա օրն անենք ապագայի լավ երկիր, որովհետև ես ինձ համարում եմ ապագայի մարդ։ Բոլորը, որ ուզում են ապագա բառն օգտագործեն ձևական, ըտենց չի։ Ես ստեղծել եմ ապագա, ես կատարել եմ, բոլոր մեր մանուկների, սերունդների համար միշտ մտածող եմ եղել»։

Հիշեցենենք, որ ԿԸՀ մերժել է Տիգրան Արզաքանցյանի գրանցումը, բայց նա մասնակցում է նախընտրական քարոզարշավին։