Բացել լրահոսը Փակել լրահոսը
ոո
A A
Սպորտ

Ուկրաինան առաջին հաղթանակը տարավ, Հյուսիսային Մակեդոնիան կրկին պարտվեց. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2-րդ տուրի խաղում Ուկրաինայի հավաքականը Բուխարեստում հանդիպեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:

Խաղի 29-րդ րոպեին Անդրեյ Յարմոլենկոն առաջ մղեց ուկրաինացիներին, իսկ 34-ին Ռոման Յարեմչուկը ամրապնդեց առավելությունը: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին մակեդոնացիները ստացան 11մ հաշվածի իրավունք: Էգզիյան Ալիսոսկիի հարվածը Ուկրաինայի դարպասապահը ետ մղեց, սակայն մակեդոնացի ֆուտբոլիստը երկրորդ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղի 83-րդ րոպեին 11մ հարված վաստակեցին արդեն ուկրաինացիները, սակայն Ռուսլան Մալինովսկին չկարողացավ գրավել դարպասը: Խաղն այդպես էլ ավարտվեց:

Այդպիսով, Ուկրաինայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով, վաստակեց 3 միավոր և հավասարվեց C խմբի երկու առաջատարներին` Նիդեռլանդներին ու Ավստրիային, որոնք պետք է հանդիպեն այսօր գիշերը: Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին կրեց երկրորդ անընդնմեջ պարտությունը և գործնականում կորցրեց փլեյ-օֆֆ մտնելու հնարավորությունը:




Խաղի վիճակագրություն

Ուկրաինա – Հս. Մակեդոնիա

 

52 % - Գնդակի տիրապետում - 48 %

17 - Հարվածներ - 13

14 -  Խախտումներ - 11

5 - Անկյունայիններ - 5

3 - Խաղից դուրս - 1