Բացել լրահոսը Փակել լրահոսը
eriksen
A A
Սպորտ

Եվրո-2020․ Դանիա – Բելգիա խաղը 10-րդ րոպեին կդադարեցվի

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության 2-րդ տուրի Դանիա – Բելգիա հանդիպումն որոշ ժամանակով կդադարեցվի: Այդ մասին հայտնել է բելգիացիների հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Երկու թիմերի ֆուտբոլիստները որոշել են 10-րդ րոպեին կանգնեցնել խաղը և իրենց շնորհակալությունը հայտնել բժիշկներին, որոնք չորս օր առաջ կայացած Դանիա – Ֆինլանդիա հանդիպմանը փրկել են դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենի կյանքը, որը 43-րդ րոպեին կորցրել էր գիտակցությունը սրտի կանգի պատճառով:

Ռոմելու Լուկակուն, որը Քրիստիան Էրիկսենի հետ միասին հանդես է գալիս Միլանի «Ինտերում», լրագրողներին ասել է, որ բավական երկար լաց է եղել, երբ իմացել է տեղի ունեցածի մասին:

Քրիստիան Էրիկսենը դեռևս գտնվում է հիվանդանոցում և շարունակում բուժումը: Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլանդը հայտնել է, որ ֆուտբոլիստը խաղը դիտելու է իր հիվանդասենյակում, հույս հայտնելով, որ ֆուտբոլիստների պատրաստած ակցիան նոր ուժ կտա նրան հաղթահարելու հիվանդությունը: