Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահմանադրական_դատարան
A A
Քաղաքականություն

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը Նախագահի դիմումի հիման վրա

Սահմանդրական դատարանը որոշում է կայացրել՝ Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝                  Աժ կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով։

Սահմանադրական դատարանը  որոշել է՝  
1. Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու
մասին» օրենքը համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը
վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ամբողջական որոշումը՝ այստեղ