Բացել լրահոսը Փակել լրահոսը
27851781
A A
Հասարակություն

Մարտունու շրջանում ևս 3 աճյուն է հայտնաբերվել

Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
 
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
 
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։