Բացել լրահոսը Փակել լրահոսը
202436335_1380603642306176_6979305325472263201_n
A A
Հասարակություն

Հանցագործներն զանգահարում են ԱՀ քաղաքացիներին՝ թիրախավորելով ՊԲ զինվորներին

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ վերջին շրջանում աճել է ԱՀ քաղաքացիների դեմ կիրառվող խարդխաության ճանապարհով գումար շորթելու ձևերը: 
 
Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներով զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն թիրախավորում ՊԲ շարքերում ծառայող զինվորներին, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, որ գումարը առձեռն տան իրենց կողմից ուղարկված տաքսու վարորդին:
 
Հանցագործները «Տերմինալ» համակարգի միջոցով հափշտակված գումարին տիրանալուց հետո անջատում են հեռախոսը:
 
Բացի այդ, վերջին օրերին համակարգչային տեխնիկայի օգնությամբ գումար շորթելու դեպքերը ևս շատացել են: Արդյունքում՝ ԱՀ բնակչությանը պատճառվում է նյութական մեծ վնաս:
 
Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, չտրվել խաբկանքներին, ցուցաբերել զգոնություն, նման զանգերին արձագանքելուց հետո անհապաղ դիմեք ՏԿՀԴՊ վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին: