Բացել լրահոսը Փակել լրահոսը
201459059_1877104129118785_4627607283111926914_n
A A
Հասարակություն

«Գեղեցկություն զինվորներից»՝ նվիրված Պարույր Սևակի մահվան 50 ամյակին

Այսօր մեծանուն հայ բանաստեղծ Պարույր Սևակի մահվան 50 ամյակն է։ Այս առիթով «Զինվորի տունը» վերականգնողական կենտրոնի տղաները Սևակի տուն թանգարանի համար այսպիսի յուրահատուկ թանկ նվեր են պատրաստել: Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն մուրադյանը։

«Ի դեպ, կոմպոզիցիայի անունը Սեր է»,-նշել է նա»։

202081301_1877104769118721_6764148576692672280_n.jpg (54 KB)

Նշենք, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում (Զինվորի տուն) բացվել էր «Գեղեցկություն՝ զինվորներից» խորագրով ցուցահանդես-վաճառքը։ Հայրենիքի պաշտպանները որոշել են վաճառքից գոյացած ողջ հասույթը նվիրաբերել հենց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Ցուցահանդեսում ներկայացված են  մերօրյա հերոսների կերտած արվեստի գործերը՝ կտավներ և բնական թիթեռներից պատրաստված յուրօրինակ կոմպոզիցիաներ։ Դրանք ստեղծվել են վերջին մեկ ամսվա ընթացքում։

Զինվորի տանը երկրորդ կյանք առած տղաները երկրորդ կյանք են տվել թիթեռներին՝ դրանցով կերտելով յուրօրինակ կոմպոզիցիաներ։