Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Շինարարության մեջ աշխատուժ է պետք, և պարոն Քոչարյանը թող պատրաստ լինի, որ գնա ու աշխատի․ Վ․Վարդանյան (տեսանյութ)

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանն ասում է, թե «շինարարության մեջ աշխատուժ է պետք լինում, և Ռոբերտ Քոչարյանը թող պատրաստ լինի»։ «Նրա աշխատուժի կարիքն էլ պետք կլինի, օրինակ, ճանապարհաշիության ժամանակ։ Թող գնա, աշխատի»,- ասում է նա։

Պատգամավորը նաև հարց է բարձրացնում, որ ի վերջո պետք է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ ՀՀ նախագահը, որը տարածաշրջանում ամենափոքր աշխատավարձ ունեցող նախագահն է, դարձավ տարածաշրջանի ամենախոշոր սեփականատերը և ամենամեծահարուստ մարդը․ «Փորձեք իմ կամ Նիկոլ Փաշինյանի հայտարարագրերը համեմատել նրա կամ իր որդու հայտարարագրերի հետ»։

Դիտարկմանը, թե այդ հարցը բոլորին է հուզում, և շատերն ակնկալում էին, որ հեղափոխական իշխանությունները կտային դրա պատասխանը կամ կպատժեին ապօրինի հարստացածներին, պատասխանում է․ «Այո, պետք է պատասխանատվություն ենթարկվեր, բայց քանի որ դուք խոսում եք մեր չարածների մասին, մենք մեկ տարի ենք ունեցել, որ կարողանանք ինչ-որ բան անել»։

Վ․Վարդանյանը նաև անդրադարձավ նախկին նախագահի այն հայտարարությանը, թե ընդամենն անհրաժեշտ էր, որ 20-3 հոգի դուրս գային իշխանության թիմից և իշխանափոխության «հարցը կլուծվեր, բայց նրանք շատ ուսապարկ էին»։ «Ես ուզում եմ, որ  այդ վիրավորանքի համար նա հստակ հիշի, որ միայն ես եթե իմ աշխատությունները դնեմ մի ուսապարկի մեջ, նա դա չի կարողանա տանել»,- ։

Ինչ վերաբերում է նախկին նախագահի այն հայտարարությանը, թե այս իշխանություններն անգամ իրեն չկարողացան դատել, հակադարձում է, որ Քոչարյանն իր ստեղծված դատական համակարգի ժամանակ ազատության մեջ չէր կարող հայտնվել։

 

Մանրամասները՝  տեսանյութում։