Բացել լրահոսը Փակել լրահոսը
Безымянныйվ
A A
Սպորտ

Ուելսը շանս չտվեց Թուրքիային և վստահ հաղթանակ տարավ. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության 2-րդ տուրի խաղում Ուելսի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ:

Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց ուելսցի Արոն Ռեմզին: Երկրորդ կեսի 15-րդ րոպեին Ուելսի հավաքականը ստացավ 11մ հարվածի իրավունք, սակայն թիմի ավագ Գարեթ Բեյլը շեղ հարված կատարեց:

 Ուելսցիները, այնուամենայնիվ, խփեցին երկրորդ գոլը և վստահ հաղթանակ տարան` 2:0: Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 5-րդ րոպեին աչքի ընկավ Նեկո Ուիլյամսը:

Այս հաղթանակից հետո Ուելսի հավաքականը վաստակեց 4 միավոր և սկսեց գլխավորել A խմբի աղյուսակը: Նրան կարող է շրջանցել միայն Իտալիայի ընտրանին, որն ունի 3 միավոր և այսօր հանդիպելու է Շվեյցարիայի հետ: 

Թուրքիայի ընտրանին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և գործնականում դուրս մնաց փլեյ-օֆֆից:

 

Խաղի վիճակագրություն

Թուրքիա - Ուելս

56 % - Գնդակի տիրապետում - 44 %

17 - Հարվածներ - 16

8 -  Խախտումներ - 18

10 - Անկյունայիններ - 7

1 - Խաղից դուրս - 0