Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Էկոնոմիկայի փոխնախարարները մասնակցել են ազգային պարենային համակարգերի փոխակերպմանը նվիրված աշխատաժողովին

ՄԱԿ-ի 2021 թվականի Պարենային համակարգերի գագաթնաժողովի (UN Food Systems Summit 2021) շրջանակում հունիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվել է «ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողով. առաջարկություններ արդյունավետ գործողությունների և քաղաքականության վերաբերյալ» երկրորդ աշխատաժողովը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Միջոցառումը գլխավորում էր Պարենային համակարգերի գագաթնաժողովի Ազգային ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, որին մասնակցում էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, տեղական և միջազգային մի շարք շահագրգիռ կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ, փորձագետներ։ Քննարկման համակարգողն էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Ըստ աղբյուրի՝ աշխատաժողովի առաջին փուլը նվիրված էր անվտանգ սննդի առկայություն ապահովմանը, էկոլոգիապես մաքուր ապրանքների լայնածավալ արտադրության խթանմանը, ինչպես նաև հաճախ փոփոխվող տնտեսական միջավայրին դիմակայելու կարողությունների ուժեղացմանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։