Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-germania
A A
Սպորտ

Գերմանիա - Հայաստան հանդիպումը կկայանա Շտուտգարտում

Ֆուտբոլի աշխարհի 2022 թ առաջնության ընտրական փուլի Գերմանիա - Հայաստան հանդիպումը կկայանա Շտուտգարտի «Մերսեդես-Բենց-Արենա» մարզադաշտում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Խաղը նախատեսված է սեպտեմբերի 5-ին:

 

Հիշեցնենք, որ ընտրական մրցաշարում կայացած երեք տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 9 միավոր և միայնակ գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը: Գերմանիայի հավաքականն ունի 6 միավոր և Հյուսիսային Մակեդոնիայի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: