Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-19
A A
Սպորտ

Վարազդատ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նա նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները: Նախկին գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:

Հայաստանի Մ-19 հավաքականը Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ կպատրաստվի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի այդ տարիքային հավաքականները:

Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 18-22-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան - «Արարատ-Արմենիա»

Անդրանիկ Մարտիրոսյան - «Ուրարտու»

Գոռ Մատինյան - «Ակադեմիա»

 

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Գևորգյան - «Շիրակ»

Գոռ Առաքելյան - «Արարատ-Արմենիա»

Յուրի Մարտիրոսյան - «Վեստ Արմենիա»

Ռուբեն Աբրահամյան - «Ուրարտու»

 

Կիսապաշտպաններ

Տիմուր Ասոյան - ԲԿՄԱ (Ռուսաստան)

Պավել Գորելով - «Ռոստով» (Ռուսաստան)

Նարեկ Մանուկյան - «Կալուգա» (Ռուսաստան)

Կարեն Գալստան - «Ուրարտու»

Վահրամ Մախսուդյան - «Արարատ-Արմենիա»

Համլետ Սարգսյան - «Ուրարտու»

Սպարտակ Հայրապետյան - «Արարատ-Արմենիա»

Հարություն Ասատրյան - «Փյունիկ»

Տիգրան Սարգսյան - «Փյունիկ»

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

 

Հարձակվողներ

Միսակ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»

Լևոն Վարդանյան - ԲԿՄԱ

Համլետ Մինասյան - ԲԿՄԱ