Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan
A A
Սպորտ

Ալեքսեյ Միրանչուկի գոլը Ռուսաստանին փրկեց տապալումից. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի առաջին խաղում Ռուսաստանի հավաքականը սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեց մրցաշարի նորեկ Ֆինլանդիային: Սանկտ Պետերբուրգում կայացած խաղի միակ գոլը 45-րդ րոպեին խփեց Ալեքսեյ Միրանչուկը:

 

Այդպիսով, Ռուսաստանի հավաքականը տարավ իր առաջին հաղթանակը և միավորներով հավասարվեց հենց Ֆինլանդիային, ֆակառակ դեպքում ռուսները ժամանակից շուտ դուրս կմնային փլեյ-օֆֆից:

 

Այս խմբում վաղը տեղի կունենա 2-րդ տուրի մյուս հանդիպումը: Դանիայի ընտրանին իր հարկի տակ կընդունի խմբի առաջատար Բելգիային: Նշենք, որ երրորդ տուրում ռուսները կխաղան դանիացիների, իսկ ֆինները` բելգիացիների հետ: