Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Պուտինը շնորհակալություն է հայտնել Բայդենին․ Ժնևում ընթանում է նախագահների հանդիպումը (տեսանյութ)

Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի ու ՌԴ նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։ Իր հերթին Ջո Բայդենը հայտարարել է, որ դեմ առ դեմ այս հանդիպումն օգտակար է։

Նշենք, որ հանդիպումը, կարծես, ընթանում է դրական մթնոլորտում․ Պուտինն ինչ որ կատակ է արել, որից հետո ինքն ու Բայդենը ծիծաղել են։