Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fonseka
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզչի տրանսֆերը Մոսկվայի «Սպարտակ» ձախողվել է

Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի կինը՝ Զարեմա Սալիխովան տեղեկացրել է, որ ակումբի սպորտային տնօրենը սաբոտաժի է ենթարկել պորտուգալացի մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ բանակցությունները։

«Մենք արդեն դեկտեմբերին տեղյակ էինք, որ Պաուլու Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Հռոմի «Ռոմայից»։ Սակայն, մեր ակումբի սպորտային տնօրեն Դմիտրի Պոպովը, որին հանձնարարվել էր կապ հաստատել պորտուգալացի մասնագետի հետ, ընդամենը մեկ անգամ էր զանգահարել մարզչի գործակալին։ Մեզ նա ասաց, որ պորտուգալացին պահանջում է 4,5-5 մլն մաքուր աշխատավարձ, սակայն իրականում խոսք է գնացել 3 մլն եվրոյի մասին։ Արդյունքում, ձախողվել է Պաուլու Ֆոնսեկայի հետ բանակցությունները։ Սպորտային տնօրենի նման պահվածքն անընդունելի է», - ասել է ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ կինը, որը նույնպես զբաղվում է «Սպարտակի» գործերով։

Հիշեցնենք, որ Պոուլու Ֆոնսեկան վերջին երկու մրցաշրջանում մարզում էր Հռոմի «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Դրանից առաջ նա աշխատել էր ուկրաինական «Շախտյորում», որի հետ երեք անգամ դարձել էր չեմպիոն և գավաթակիր։