Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան գրություն է ուղարկել Հայաստան

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Հայաստանի մարզիկներ Իզաբելա Յայլյանի (59 կգ) և Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀԱՕԿ-ն այդ կապակցությամբ պաշտոնական գրություն է ստացել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից։

Հավելենք, որ ծանրամարտի համաշխարհային դասակարգման աղյուսակում Սիմոն Մարտիրոսյանն առաջինն է իր քաշային կարգում, իսկ ահա Իզաբելա Յայլյանը՝ ութերորդը: Տոկիոյի օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։