Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fransia 16.06
A A
Սպորտ

Գերմանիան սեփական դաշտում պարտվեց Ֆրանսիային. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության առաջին տուրի վերջին խաղում Գերմանիայի հավաքականը սեփական դաշտում պարտվեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիային:

Հանդիպման միակ գոլը գրանցվեց 20-րդ րոպեին, երբ ֆրանսիացի Լուկաս Էրնանդեսի սուր փոխանցումից հետո տանտերերի պաշտպան Մաթս Հումելսն ակամայից գնդակն ուղարկեց սեփական դաշտը: Ֆրանսիացիները երկրորդ խաղակեսում ևս մեկ գոլ խփեցին, սակայն VAR համակարգը խաղից դուրս վիճակ գրանցեց այդ դրվագում:

Աշխարհի գործող չեմպիոնն առաջին հաղթանակը տարավ առաջնությունում և միավորներով հավասարվեց F խմբի առաջատար Պորտուգալիային, որն այսօր 3:0 հաշվով հաղթել է Հունգարիային:

Խաղի վիճակագրություն

Ֆրանսիա - Գերմանիա

41 % - Գնդակի տիրապետում - 59 %

4 - Հարվածներ - 11

13 -  Խախտումներ - 9

3 - Անկյունայիններ - 5

4 - Խաղից դուրս - 2