Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմն այցելել է Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ

«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը  ընտրարշավի շրջանակներում 15.06-ին այցելել է  Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ։ Նշված քաղաքներում քարոզչական երթեր տեղի ունեցան։ Քաղաքացիները հարցեր էին տալիս իրենց թեկնածուներին։ Հատկապես հաճախ արծարծվում էր Ամուլսարի շահագործման հարցը։

«Ազատ Հայրենիք»-ի ներկայացուցիչները արտահայտեցին դաշինքի կարծիքը, որ Ամուլսարի շահագործումը անընդունելի է և բնապահպանական և Ջերմուկի պատմականորեն ձևավորված տնտեսական դերի տեսակետից։

«Ազատ Հայրենիք»-ի ծրագրերի մեջ մտնում է Հայաստանի տարածքում 8 տնտեսական զարգացման կենտրոնների ձևավորումը, ինչը, իր ներդրումային բաղադրիչով հանդերձ, կապահովի այլընտրանքային աշխատատեղեր։