Պորտուգալիան ջախջախեց Հունգարիային, Ռոնալդուն նոր ռեկորդ սահմանեց. Եվրո-2020
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը վստահ հաղթանակով սկսեց իր տիտղոսի պաշտպանությունը:
Եվրո-2020-ի առաջին տուրի շրջանակում պորտուգալացիները Բուդապեշտում 3:0 հաշվով ջախջախեցին Հունգարիայի ընտրանուն: Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Երկրորդ խաղակեսում տանտերերը դիմացան մինչև 84-րդ րոպեն, որից հետո նրանք երեք գոլ բաց թողեցին: Նախ աչքի ընկավ Գերեյրոն, ապա դուբլ ձևակերպեց Քրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալիայի հավաքականի ավագը սահմանեց Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ` եզրափակիչ մրցաշարերում դառնալով 11 գոլի հեղինակ: Նա գերազանցեց ֆրանսիացի Միշել Պլատինիի ռեկորդը, որը 1984թ առաջնությունում խփել էր 9 գոլ:
Պորտուգալիայի հավաքականը վաստակեց առաջին երեք միավորը և սկսեց գլխավորել F խմբի աղյուսակը: Այստեղ հանդես են գալիս նաև Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները, որոնք այսօր կհանդիպեն իրար հետ:
Խաղի վիճակագրություն
Հունգարիա - Պորտուգալիա
35 % - Գնդակի տիրապետում - 65 %
5 - Հարվածներ - 11
22 - Խախտումներ - 16
0 - Անկյունայիններ - 6
2 - Խաղից դուրս - 1