Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo
A A
Սպորտ

Քրիշտիանո Ռոնալդուն դարձավ միակը Եվրոպայում

Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն սահմանել է հերթական ռեկորդը ֆուտբոլում:

Անվանի հարձակվողը այսօր իր թիմին դուրս է բերել Եվրո-2020-ի Հունգարիայի հետ առաջին խաղին: Այդպիսով, նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը մասնակցել է Եվրոպայի հինգ առաջնություններում: Մինչ այդ նա ռեկորդը կիսում էր 16 խաղացողների հետ, այդ թվում շվեդ Զլատան Իբրահիմովիչի հետ, որը վնասվածքի պատճառով ստիպված բաց է թողնում Եվրո-2020-ը: 

Քրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնությանն առաջին անգամ մասնակցել է 17 տարի առաջ, 2004 թվականին, երբ մրցաշարն անցկացվում էր նրա հայրենիքում` Պորտուգալիայում: Հետագայում նա հանդես է եկել 2008, 2012 և 2016թթ առաջնություններում: Վերջինում նա թիմ հետ դարձել է աշխարհամասի չեմպիոն: