Բացել լրահոսը Փակել լրահոսը
199843337_2965101973765171_2812493707213297299_n
A A
Հասարակություն

Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել իր իսկ որոշումը

Պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր։

ՀՀ ԿԸՀ ընտրական հանձնաժողովն ընդունել է որոշում, որում մասնավորապես ասվում է.

«Սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 129-Ա որոշումը ճանաչել անվավեր»։

Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում 11-րդն է։