Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին  այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանն այցելել է  ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

 

Հունիսի 15-ին  ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին  այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավարներն ու դասախոսական կազմը, համալսարանի «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի մասնակիցները: Դեսպան Լին Թրեյսիին ներկայացվել է ՊԱՀՀ-ի գործունեությունը։ 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է հայ-ամերիկյան համագործակցության և տարածաշրջանային զարգացման ուղղությունների մասին, նաեւ արդյունավետ համարել ՊԱՀՀ-ի գործունեությունը։ 

Համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը բարձր է գնահատել դեսպան Թրեյսիի այցը ՊԱՀՀ և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել