Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+konferencia
A A
Սպորտ

Հայտի են հայկական ակումբների առաջին մրցակիցները ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի Լիգայում

Այսօր հայտնի դարձան Հայաստանի ֆուտբոլի ակումբների մրցակիցները ՈՒԵՖԱ-ի կողմից ստեղծած նոր մրցաշարում` Կոնֆերենցիայի Լիգայում:

Որակավորման 1-ին փուլում Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» կհանդիպի հունգարական «Ֆեհերվարի» հետ:

Անցած առաջնության փոխչեմպիոն «Նոան» կհանդիպի հետ Ֆինլանդիայի «ԿուՊՍ Կուպիո» թիմի հետ: Հայաստանի նախորդ մրցաշրջանի բրոնզե մեդալակիր «Ուրարտուին» մրցակից բաժին հասավ սլովենական «Մարիբորը»:

Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին, իսկ պատասխանները` հուլիսի 15-ին: «Նոան» առաջին խաղը կանցկացնի սեփական դաշտում, իսկ «Արարատն» ու «Ուրարտուն»` մրցակցի հարկի տակ: