Բացել լրահոսը Փակել լրահոսը
755841832406235
A A
Հասարակություն

Պուտինը երկարաձգել է ՌԴ-ից քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման ժամկետը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է Ռուսաստանից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսումը։

Նրանք իրավունք ունեն մինչև սեպտեմբերի 30-ը դիմելու ՆԳ նախարարություն` իրենց իրավական կարգավիճակի կարգավորման դիմումով կամ լքել երկիրը: Նախկինում այս հնարավորությունը տրվել էր մինչև հունիսի 15-ը: Նախագահի հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք Ռուսաստան են ժամանել մինչև 2020 թ. մարտի 15-ը և որոնք չունեն երկրում մնալու իրավական հիմք, կարող են մինչև սեպտեմբերի 30-ը դիմել ՆԳՆ տարածքային մարմիններին` իրենց իրավական կարգավիճակի կարգավորման դիմումով կամ լքել Ռուսաստանը: