Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» չեմպիոնների լիգայում առաջինը կհանդիպի «Կոնաս-Կի Նոմադս» թիմի հետ

Տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում կհանդիպի Ուելսի չեմպիոն «Կոնաս-Կի Նոմադս» թիմի հետ:

Դա հայտնի դարձավ այսօր կայացած վիճակահանության ժամանակ: Առաջին խաղը կկայանա հուլիսի 6-ին կամ 7-ին, մրցակցի հարկի տակ: Պատասխան հանդիպումը նախատեսված է հուլիսի 13-ին կամ 14-ին: