A
A
«Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց
Աջակցիր «Ա1+»-ին«Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց։
Ամբաստանյալներից նիստին ներկայացել էր միայն ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, փաստաբաններից` նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպան Արամ Վարդևանյանը դիմում էին ներկայացրել, որ այսօր Արարատի մարզում մասնակցում են քարոզարշավի ու չեն կարող ներկայանալ դատարան։