A
A
Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի հեռուստաբանավեճին
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ ուժերի Մեր տունը Հայաստանն է միասնական ցուցակի թեկնածու Տիգրան Ուրիխանյանին չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։
Կուսակացությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով վերոգրյալը, Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի նշյալ հեռուստաբանավեճին։