Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chexia
A A
Սպորտ

Չեխիան հյուրընկալվելիս վստահ հաղթեց Շոտլանդիային. Եվրո-2020 

Չեխիայի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2020-ի մեկնարկային խաղում հյուրընկալվելիս վստահ հաղթեց Շոտլանդիայի ազգային թիմին:

Գլազգոյում կայացած հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով բացեց չեխերի ֆուտբոլիստ Պատրիկ Շիկը: Երկրորդ կեսի 52-րդ րոպեին նա արդեն հեռահար հարվածով երկրորդ գոլը խփեց: Տանտերերը թեև 19 հարված կատարեցին չեխերի դարպասին, սակայն այդպես էլ հաջողության չհասան:

Այդպիսով, Չեխիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով, վաստակեց 3 միավոր և հավասարվեց Անգլիայի հավաքականին, որը նախօրեին 1:0 հաշվով պարտության էր մատնել Խորվաթիայի ընտրանուն:

 

Այս, D խմբի հաջորդ հանդիպումները տեղի կունենա հունիսի 18-ին:

 

Խաղի վիճակագրություն․

Շոտլանդիա - Չեխիա

 

56 % - Գնդակի տիրապետում - 44 %

19 - Հարվածներ - 10

8 -  Խախտումներ - 8

6 - Անկյունայիններ - 6

1 - Խաղից դուրս - 2