Բացել լրահոսը Փակել լրահոսը
elisashvili
A A
Քաղաքականություն

Կարելի է հպարտանալ, որ Վրաստանը կարողացավ դա անել․ վրաց պատգամավորը` հայ գերիների ազատման մասին

Վրաստանի «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Ալեքո Էլիսաշվիլին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանի 15 քաղաքացիների ազատ արձակումը՝ շեշտելով Վրաստանի կառավարության դերն այս գործընթացում: Այս մասին հայտնում է www.aliq.ge-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ միասին Վրաստանը կարողացավ օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը: «Կեցցեն բոլորը, ով մասնակցեց մեր կողմից: Որքան ես գիտեմ, վարչապետ Ղարիբաշվիլին մասնակցություն է ունեցել, կեցցե նա: Այո, Վրաստանը Հարավային Կովկասում ունի ունիկալ քաղաքական և տարածաշրջանային դիրք: Ցավալի է, որ մենք այս լծակը ճիշտ չօգտագործեցինք` մանավանդ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության ընթացքում:

Այս դերի օգտագործումը շատ ձեռնտու է ամբողջ երկրին: Մի կողմ թողնելով քաղաքական նախասիրությունները` մենք բոլորս այս երկրի զավակներն ենք: Կարելի է հպարտանալ, որ Վրաստանի պետությունն ու կառավարությունը կարողացան դա անել»,-ասաց նա լրագրողներին: