Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Հասարակություն

Մայր Աթոռն անդրադարձել է Փաշինյանի հայտարարություններին

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Դրանում ասվում է․

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։

Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։