Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

110 սոճի և 94 բարդի էին ապօրինի հատել․ Աշոցքի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Հունիսի 8-ին ոստիկանության Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Բաշգյուղում բնակվող հայր և որդի ապօրինի ծառահատումներ են արել: Կասկածվողները բաժին հրավիրվեցին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք նախորդ տարվա աշնանը «Գյումրի» անտառտնտեսության տարածքից 110 սոճի են ապօրինի հատել, իսկ Բաշգյուղի անտառից` 94 բարդի:

Փայտանյութը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: