Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հադրութցի երեխաներն այլ ելք չունեն (տեսանյութ)

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լուսանկարներ եւ տեսանյութ  է հրապարակել ՝ ուղեկցող այս տեքստով․
 
Հադրութի արվեստի դպրոցի սաներն են, որ հայրենի տան կորստի ու տեղահանության բոլոր դժվարություններն անտեսելով՝ շարունակում են զբաղվել արվեստով, երգել, պարել ու նվագել:
Այս կույր աշխարհում, երբ մեր բոլոր կոչերը գրեթե անարձագանք են մնում, մեզ այլ ելք չի մնում, քան ավելի ուժեղ կառչել այս հողին և աշխարհին այլընտրանք չթողնել:
 
Շնորհակալ եմ դպրոցի տնօրեն Տաթևիկ Տիգրանի Մկրտչյան-ին դպրոցի աշխատանքները վերականգնելու և այս հրաշք համերգին ինձ հրավիրելու համար: