Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia
A A
Սպորտ

Անգլիան Սթեռլինգի խփած գոլի հաշվին հաղթեց Խորվաթիային. Եվրո-2020 

Անգլիայի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2020-ի առաջին տուրի խաղում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային: Միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Ռահիմ Ստեռլինգը:

 

Անգլիացիները վաստակեցին առաջին երեք միավորը և սկսեցին գլխավորել D խմբի մրցաշարային աղյուսակը: Այստեղ հանդես են գալիս նաև Շոտլանդիայի և Չեխիայի հավաքականները, որոնք կհանդիպեն վաղը: Երկրորդ տուրում Անգլիան արդեն կհյուրընկալի Շոտլանդիային:

 

Խաղի վիճակագրություն

Անգլիա - Խորվաթիա

 

52 % - Գնդակի տիրապետում - 48 %

8 – Հարվածներ - 8

12 -  Խախտումներ - 10

1 – Անկյունայիններ - 1

2 - Խաղից դուրս - 2