Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԿԸՀ-ն քննարկեց Փաշինյանին եւ ՔՊ-ին վերաբերող դիմումները (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  քննում է  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան դիմելու մասին:
 
«Զարթոնք» ԱՔԿ-ն դիմել էր ԿԸՀ-ին՝  նշելով  Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության կոչեր ներկայացնելու պատճառով չի ապահովվում ազատ ընտրությունը:
 
Նիստին ներկա  ՔՊ լիազոր ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը կարծում է՝  խախտումներ չեն եղել եւ պետք է մերժել։
«Զարթոնք» ԱՔԿ ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը միջնորդեց, որ վկա հրավիրվի Նիկոլ Փաշինյանը  եւ ներկայացրեց տեսանյութ։ Այն դիտելու համար ԿԸՀ-ն  20 րոպեով ընդմիջում հայտարարեց։
 
Նիստը կշարունակվի 16․20-ին։  ԿԸՀ-ն, ընդմիջումից հետո,  մերժեց այդ դիմումը։ 
Ի դեպ, ԿԸՀ-ն  Էդգար Ղարզարյանի և Նաիրա Զոհրաբյանի դիմումները, որոնք կրկին վերաբերում էին Նիկոլ Փաշինյանին։