Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք հակված ենք համարելու, որ խոսքը գնում է այս կամ այն ֆորմատով ընտրակաշառքի մասին․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

«Չզեկուցվող հարցով պետական բյուջեից 750 մլն դրամ տրամադրվել է Covid-ի տնտեսական հետևանքների չեղարկմանը՝ «Համահայկական ֆոնդ»-ին։ Հարցին կցված փաստաթղթերում որևէ կերպ չի նկարագրվում, թե ինչ ծրագրերի շրջանակում, տնտեսության որ ոլորտներին են դրանք ուղղված։

Իմանալով նրա սովորությունը պետական բյուջեի հաշվին ընտրակաշառքներ բաժանել՝ մենք հակված ենք համարելու, որ խոսքը գնում է այս կամ այն ֆորմատով ընտրակաշառքի մասին»,- այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը մամուլի ասուլիսում։

Քանի որ, ըստ նրա,  «Համահայակական ֆոնդ» կոչվող կառույցը փակ, ոչ հրապարապային հիմնարկ է, այդպես էլ, մինչև իշխանափոխությունը, հնարավոր չի լինի իմանալ, թե ուր են գնացել այդ գումարները։